«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ջավախահայության համար լուրջ խնդիր է աշխատատեղերի հարցը

Ջավախահայության համար լուրջ խնդիր է աշխատատեղերի հարցը
11.06.2013 | 17:38

Հայկազուն Ալվրցյանի փոխանցմամբ, այսօր ջավախահայության համար լուրջ խնդիր է նաև աշխատատեղերի հարցը։ «Ջավախքից արտագաղթը սրանով է հիմնականում պայմանավորված։ Տնտեսական համատեղ ծրագրեր ևս պետք է մշակվեն։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պտուղները հետո են երևալու։ Հայաստանյան իշխանության քայլերը պետք է լինեն կոնկրետ, տեսանելի ու հետևողական, այլապես մենք շատ բան կկորցնենք։ Ջավախքը երկու երկրների համար համագործակցության առիթ է։ Վրաստանն Արևմուտքի համար մի տարածք է, որտեղով Արևմուտքը փորձում է թափանցել ու լայնացնել իր ազդեցությունը ասիական գոտում։ Իսկ հայ-վրացական համագործակցության շրջանակներում բոլոր լարվածությունները կթուլանան։ Ջավախքը կարող է դառնալ համադրության կենտրոն»,- ասաց նա` նշելով, որ Վրացական նոր իշխանությունները հայության համար ունեն մշակած նոր ծրագրեր, որով փոքր-ինչ թուլացրել են Սաակաշվիլու կողմից հրահրված լարվածությունը։ «Չեմ կարող ասել, թե նոր իշխանությունները հակառակ քաղաքականությունը կորդեգրեն, բայց գոնե հուսալ կարելի է»,- ասաց Ալվրցյանն, ընդգծելով, որ ջավախցիների հարցում այսօր վրացիները փորձում են նաև իրենց քաղաքականությունը ներդնել։

Թեև, վերջինիս խոսքով, վրացական նախկին իշխանությունները միշտ էլ փորձել են թուլացնել Ջավախքի նշանակությունը, բայց նոր իշխանությունների կողմից դրական քայլերը նկատելի են: «Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Երևանում, հունվարի 17-ին տեղի ունեցած ասուլիսում արդեն խոստացել է, որ իրականցնելու է Վրաստանի հայերի հետ կապված յուրաքանչյուր նախընտրական խոստում»,-նշեց պարոն Ալվրցյանը` հավելելով, որ նոր իշխանությունների կողմից այլևս արգելքներ չկան նաև հայկական գրքերի` Ջավախք տեղափոխելու և Ջավախքի ուսուցիչներին` Հայաստանում վերապատրաստելու հարցում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ